Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացվել է նոր ժամանակավոր ցուցադրություն

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացվել է նոր ժամանակավոր ցուցադրություն

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացվել է նոր ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված ցեղասպանության փաստագրմանը մասնակցած հայ մտավորականներին և հոգևորականներին։ Այդ մասին հայտնել է թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը՝ նշելով, որ նմանատիպ ցուցադրություն կազմակերպվել է նաև նախորդ տարի՝ ապրիլի 24-ին ընդառաջ:

Նա պարզաբանել է, որ նախորդ տարվա ցուցադրությունը վերաբերել է օտարերկրյա գործիչներին՝ դիվանագետներին, լրագրողներին, միսիոներներին և այլ անձանց, որոնք առաջիններից են վավերագրել Հայոց ցեղասպանությունը՝ հավաքելով և հրապարակելով կարևոր տեղեկություններ, հայտնում է Արմենպրեսը:

«Անցյալ տարի ցուցադրությունը նվիրված էր օտարերկրյա այն անձանց՝ դիվանագետներ, մտավորականներ, լրագրողներ, հոգևորականներ, միսիոներներ, ովքեր առաջին վկայություններն են արել Հայոց ցեղասպանության մասին՝ փաստագրելով իրադարձությունները, տեղեկատվություն են հավաքել, կուտակել և հետո հրատարակել։ Այս տարի նույնը վերաբերում է այդ առաքելությունն իրականացրած հայ մտավորականներին, հոգևորականներին, ովքեր հենց առաջին տարիներին հավաքագրել են, այդ տեղեկատվությունը և փոխանցել սերունդներին»,-ասել է Թաշչյանը:

Նա մանրամասնել է, որ երկու ցուցադրություններն էլ այժմ ներկայացված են թանգարանում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---