Ալեքսանյան․ Վերջին տարիներին 20-25,000 սփյուռքահայ դարձել է ՀՀ քաղաքացի![]() 24 ապրիլի 2026 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Վերջին 3-4 տարիների ընթացքում մոտ 20-25 հազար սփյուռքահայ ստացել է ՀՀ քաղաքացիություն, որոնց մեծ մասը տեղափոխվել է Հայաստան, հայտարարել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձների ինտեգրման վարչության պետ Հովհաննես Ալեքսանյանը: Նա հայտնել է, որ աշխարհում հայկական համայնքները տարածված են ավելի քան 100 երկրում և ձևավորվել են տարբեր ժամանակահատվածներում՝ ունենալով կազմակերպվածության տարբեր աստիճան, հայտնում է 1lurer.am-ը: «Այս պահի դրությամբ մենք ունենք 200,000-ից ավելի երկքաղաքացիներ, որոնք ՀՀ քաղաքացիություն ձեռք են բերել վերջին 10-15 տարիների ընթացքում»,- ասել է նա։ Ալեքսանյանը նշել է, որ հայրենադարձություն արձանագրվել է մոտ 45 երկրից։ Առաջատար են Ռուսաստանից ժամանած հայերը, ինչպես նաև Մերձավոր Արևելքից՝ մասնավորապես Լիբանանից և Սիրիայից եկած հայրենակիցները։ Նա հավելել է, որ խոշոր հայկական համայնքներ գործում են Ռուսաստանում՝ մոտ 2.5-3 միլիոն մարդ, ԱՄՆ-ում՝ մոտ 1.5 միլիոն, իսկ Ֆրանսիայում՝ 700-800 հազար։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |