Պապոյան․ ՀՀ-ն 2025թ-ին աշխարհում 16-րդն է եղել տնտեսական զարգացման տեմպով![]() 25 ապրիլի 2026 - 10:47 AMT PanARMENIAN.Net - Ըստ ԱՄՀ-ի՝ Հայաստանը 2025թ-ին աշխարհում 16-րդն է եղել տնտեսական զարգացման տեմպով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների Հայաստանը 2025թ-ին աշխարհում 16-րդն է եղել տնտեսական զարգացման տեմպով։ Եվրոպայի երկրներից զիջում ենք միայն Իռլանդիային»,- գրել է նա։ Ավելի վաղ Պապոյանը հայտնել էր, որ ըստ Heritage հիմնադրամի Տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսի՝ Հայաստանն աշխարհի 176 երկրների շարքում 52-րդն է: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |