Սաղաթելյան․ ՀՀ-ն Բաքվի վիլայեթը չէ, որ պահանջի պատժել Ջահերով երթի ժամանակ ակցիայի մասնակիցներին![]() 25 ապրիլի 2026 - 11:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն Ադրբեջանի վիլայեթը չէ, որտեղ Բաքուն պետք է դատավճիռներ թելադրի, հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությանը, որով ՀՀ-ից պահանջվում է «պատասխանտավության ենթարկել Ջահերով երթի ժամանակ Թուրքիայի դրոշը հրկիզողներին»: Նա հավելել է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն իրեն թույլ է տալիս բացահայտ միջամտել մեր երկրի ներքին գործերին և պահանջել պատասխանատվության ենթարկել ՀՀ քաղաքացիներին՝ Ջահերով երթի ժամանակ տեղի ունեցած ակցիայի համար: «Հասկանալի է, որ Բաքվի երազանքների կառավարիչն այժմ ՀՀ-ում իշխանության է և թշնամու հետ զուգահեռ դատապարտում է սեփական երկրում անցկացվող ազգային ակցիաները։ Բայց անգամ այս պայմաններում սանձարձակությունն ու լկտիությունը պետք է չափ ունենան։ Միայն պատկերացնել կարելի է, թե ինչ աղետալի մակարդակում է գտնվում Հայաստանի ինքնիշխանությունը, երբ հարևան ագրեսոր պետությունն ԱԳՆ մակարդակով հրահանգներ է տալիս ՀՀ պետական համակարգին։ Սա ուղղակի ապացույցն է այն բանի, որ Բաքուն Հայաստանն այլևս չի դիտարկում որպես ինքնուրույն սուբյեկտ։ Հասկանալի է, որ Ադրբեջանի համար Ցեղասպանության ցանկացած հիշատակում տրավմատիկ է, քանի որ այն հայելու պես հիշեցնում է իրենց իսկ նմանատիպ հանցանքները։ Սակայն Թուրքիայի հետ այն աստիճան նույնանալը, որ ստանձնեն նաև Հայոց ցեղասպանության պատասխանատվությունը՝ պահանջելով պատժել ոգեկոչման ակցիայի մասնակիցներին, չափազանց է անգամ Ադրբեջանի նման պետության համար։ Սա այլևս միայն դրոշի հարց չէ։ Սա հարց է այն մասին, թե ով է որոշում մեր երկրում՝ ինչն է թույլատրելի և ինչը՝ ոչ։ Բայց Բաքվի և Անկարայի որոշումները Նիկոլի ռեժիմի համար է, ոչ երբեք մեր ժողովրդի և ազգային ուժերի»,-գրել է նա: Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե «ՀՀ կառավարությունը պետք է ժամանակին կանխեր» Թուրքիայի դրոշի այրումը Ջահերով երթի ժամանակ, և անվտանգության համապատասխան միջոցներ ձեռնարկեր: «Անթույլատրելի է նման ակցիաներն արդարացնել ժողովրդավարական նորմերի, խոսքի ազատության վրա հղումներով»,-ասվում է հայտարարության մեջ: Բաքուն կոչ է արել ՀՀ իշխանություններին պատասխանտավության ենթարկել «միջադեպին առնչություն ունեցող անձանց»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |