Ֆրանսիայի վարչապետը մասնակցել է Մարսելում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը

Ֆրանսիայի վարչապետը մասնակցել է Մարսելում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկոռնյուն Մարսելում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողության ընթացքում հայտարարել է, որ Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին՝ շեշտելով, որ երկրի ինքնիշխանությունը քննարկման ենթակա չէ։

Ֆրանսիայի վարչապետը անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության զոհ դարձած 1,5 միլիոն հայերի, ինչպես նաև Ցեղասպանությունը վերապրած հայերի մասին, որոնք ապաստան են գտել Ֆրանսիայում, հայտնում է 1lurer.am-ը:

«Հայաստանն ապրում է մեր սրտերում և մեր հոգիներում։ Եթե Հայաստանը վերապրել է դա, ապա կշարունակի ապրել»,- ասել է ֆրանսիացի պաշտոնյան:

Ապրիլի 24-ին Ֆրանսիան հիշատակում է Հայոց ցեղասպանությունը և հարգանքի տուրք է մատուցում դրա զոհերի հիշատակին, ասվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ուղերձում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---