«Ուժեղ Հայաստանի» 4 համակիր է ձերբակալվել․ ՀԿԿ-ն ձայնագրություններ է հրապարակել![]() 27 ապրիլի 2026 - 17:38 AMT PanARMENIAN.Net - «Ուժեղ Հայաստան» կուսակցության 4 համակիր է ձերբակալվել, հայտնում է Արմենպրեսը: Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացրեկ են, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված ապացուցողական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել է տալ կաշառք, որպիսի խոստումն ընդունվել է վերջիններիս կողմից։ «Դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, հանրային քրեական հետապնդում է հարուցվել չորս անձի նկատմամբ, ովքեր ձերբակալվել են»,-տեղեկացրել են կոմիտեից։ Հակակոռուպցիոն կոմիտեն նաև ձայնագրություններ է հրապարակել։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Ավանեսյանը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |