Ավանեսյանը չի ընդունում մեղադրանքը, ունի մեղադրյալի կարգավիճակ![]() 27 ապրիլի 2026 - 18:01 AMT PanARMENIAN.Net - «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Ավանեսյանը, որի ձերբակալման մասին հայտնի դարձավ ավելի վաղ, մեղադրանքը չի ընդունում, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը: Ավանեսյանը, որն ավելի հայտնի էր որպես հետախույզ Կանդազ, մեղադրվում է ընտրակաշառքի գործով: «Ունի մեղադրյալի կարգավիճակ, մեղադրանքը չի ընդունում»,- նշել է նա։ Նա հայտնել է, որ Ավանեսյանի բնակարանում իրականացվել է խուզարկություն, սակայն վարույթին առնչվող որևէ առարկա, ապօրինի որևէ առարկա չի հայտնաբերվել։ Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ Ազգային ժողովի ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով կաշառք խոստանալու համար ձերբակալվել է 4 անձ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել է տալ կաշառք։ Այդ խոստումն ընդունվել է վերջիններիս կողմից»,– ասված է հաղորդագրության մեջ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |