Թորոսյանն ու Մոսկերան քննարկել են սոցիալական ծրագրերը

Թորոսյանն ու Մոսկերան քննարկել են սոցիալական ծրագրերը

PanARMENIAN.Net - Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը և Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի տեղակալ Խավիեր Կաստելանոս Մոսկերան քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև համագործակցության զարգացման հնարավորությունները։

Թորոսյանը բարձր է գնահատել ֆեդերացիայի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով կազմակերպության դերը Ղարաբաղից տեղահանված անձանց սոցիալական աջակցության տրամադրման գործում։ Նա ներկայացրել է ոլորտի առաջնահերթությունները և անդրադարձել փորձի փոխանակման ու համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարներին։

Խավիեր Կաստելանոս Մոսկերան նույնպես կարևորել է համագործակցությունը՝ նշելով, որ ձևավորված կառուցողական երկխոսությունն ու փոխվստահությունը նպաստում են հետագա համատեղ աշխատանքների զարգացմանը։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Հարձակման հետևանքով զոհվել է 223 մարդ, այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ, որոնցից 6-ը եղել են անչափահաս։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ էր մնացել, որոնցից 11-ը ևս վերադարձել են ՀՀ, 1-ը՝ մահացել է, 1-ը՝ կալանավորվել։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---