Սահակյան․ Վարդանյանին տեղափոխել են Ումբակի բանտային համալիր![]() 28 ապրիլի 2026 - 13:12 AMT PanARMENIAN.Net - Շինծու մեղադրանքներով Բաքվում 20 տարվա ազատազրկման դատապարտված հայտնի գործարար և բարերար, Արցածի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Ումբակի բանտային համալիր: Այդ տեղեկությունը հաստատել է իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։ Նա նշել է, որ տեղեկությունը փոխանցել է Ռուբեն Վարդանյանի ընտանիքը՝ նրա հետ ունեցած հեռախոսազրույցից հետո, հայտնում է Aysor.am-ը: «Ըստ էության, դատավճիռն օրինական ուժ է ստացել, և հայ գերիները, ըստ Ադրբեջանի օրենսդրության, համարվում են արդեն ոչ թե խափանման միջոցի ներքո գտնվող կալանավորներ, այլ՝ դատապարտյալներ։ Դա հանգեցնում է նաև Քրեակատարողական հիմնարկի փոփոխության»,-ասել է Սահակյանը։ Նրա խոսքով՝ նման մոտեցում կիրառվել է նաև նախկինում դատապարտված հայերի դեպքում։ «Օրինակ, 2020 թվականից գերեվարվածներն այս պահին ևս գտնվում են Ումբակի քրեակատարողական հաստատությունում։ Ըստ էության, ԱԱԾ քննչական մեկուսարանից տեղափոխում է եղել Արդարադատության ենթակայության ներքո գտնվող մեկ այլ հաստատություն»,-ասել է Սահակյանը: Սահակյանի խոսքով` որևէ տեղեկություն չունեն Ռուբեն Վարդանյանի և մյուս գերիների առողջության, բժշկական օգնության հասանելիության, տարրական կենսապայմանների մասին, հայտնում է Sputnik Արմենիան: «Կարող եմ միայն ասել, որ այս պահին ընտանիքի անդամների հետ հեռախոսազանգերը պահպանվում են, որոշ տեղեկություններ այդ մասնավոր զրույցների ընթացքում փոխանցվում են, սակայն անմիջական դիտարկման, վիճակի, մոնիտորինգի միջոցով տեղեկություններ հավաքագրող և ամրագրող որևէ կառույց գոյություն չունի, ու սա ստեղծում է տեղեկատվական վակուում»,– նշել է Սահակյանը։ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման: ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման: Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |