Երևանում է Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆաևը․ Օդանավն իջել է «Զվարթնոցում»![]() 29 ապրիլի 2026 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 29-ին Հայաստանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ադրբեջանական ինքնաթիռ է վայրէջք կատարել։ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնել են, որ ինքնաթիռով ադրբեջանական պատվիրակություն է ժամանել Երևան, տեղեկացնում է Sputnik Արմենիան: Այլ մանրամասներ չեն հայտնել: Ադրբեջանական լրատվամիջոցների համաձայն, Երևան է ժամանել կառավարական պատվիրակություն, որը գլխավորում է այդ երկրի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը: Այդ մասին գրել է Minval.az-ը: Մուստաֆաևը Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի նախագահն է։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |