ՇՎՏՄ․ Վտանգավոր խաղալիք կա շուկայում՝ «դինոզավրի» բաղադրության մեջ թունավոր նյութեր կան

ՇՎՏՄ․ Վտանգավոր խաղալիք կա շուկայում՝ «դինոզավրի» բաղադրության մեջ թունավոր նյութեր կան

PanARMENIAN.Net - ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը շուկայում վաճառվող վտանգավոր խաղալիք է հայտնաբերել՝ իրականացվել է խաղալիքի նմուշառում, որի արդյունքում պարզվել է, որ «Դինոզավր» անվանմամբ վաճառվող խաղալիքի բաղադրության մեջ առկա են երեխաների առողջության համար վտանգավոր (թունավոր) նյութեր։

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել «ՎԱԶԳԵՆ ԱՄՅԱՆ ՍԵՐՅՈԺԱՅԻ» Ա/Ձ-ում։

Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ նշված անվանմամբ խաղալիքի հետկանչման, և ոչնչացման վերաբերյալ։

«Տեսչական մարմինը հորդորում է բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել վերոնշյալ խաղալիքից, կապ հաստատել Տեսչական մարմնի հետ և վերադարձնել դրանք՝ երեխաների առողջության համար հնարավոր վնասներից խուսափելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---