ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ներկա է գտնվել Չարլզ III և թագուհու պատվին կազմակերպված պաշտոնական ընդունելությանը![]() 29 ապրիլի 2026 - 12:06 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը ներկա է գտնվել Սպիտակ տանը Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ III և թագուհի Կամիլայի պատվին կազմակերպված պաշտոնական ընդունելությանը, հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։ Ընդունելությունն ուղեկցվել է ելույթներով, որից հետո ելույթ է ունեցել նաև Չարլզ III Կոնգրեսի առջև: Միացյալ Թագավորության թագավորը Կոնգրեսում հայտարարել է, որ ինչպես ԱՄՆ-ի դեմ սեպտեմբերտասնմեկյան ահաբեկչությունից հետո, Ուկրաինայի պաշտպանությունը «անզիջում վճռականություն» է պահանջում, հայտնում է «Ազատությունը»: Կոնգրեսականները ծափողջույններով են ընդունել Չարլզի խոսքը։ Իր խոսքում Չարլզը կարևորել է նաև Միացյալ Նահանգների և դաշնակիցների զինված ուժերի հանձնառությունը միմյանց պաշտպանությանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |