ՀՀ ԱԳՆ-ն հաստատել է՝ Մուստաֆաևը Երևանում է![]() 29 ապրիլի 2026 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարարությունը հաստատել է, որ Հայաստան է ժամանել Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, հայտնում է Factor.am-ը: ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն այլ մանրամասներ չի հայտնել, միայն նշել է, որ լրացուցիչ մամուլի հաղորդագրություն կտարածեն։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ապրիլի 29-ի առավոտյան Հայաստանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ադրբեջանական ինքնաթիռ է վայրէջք կատարել։ Ադրբեջանական լրատվամիջոցների համաձայն, Երևան է ժամանել կառավարական պատվիրակություն, որը գլխավորում է այդ երկրի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը: Մուստաֆաևը Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի նախագահն է։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |