Նախարար․ Պարը հասկանալի է բոլորին՝ անկախ տարիքից, սեռից, կրոնական և ազգային պատկանելիությունից![]() 29 ապրիլի 2026 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Պարը հասկանալի է բոլորին՝ անկախ տարիքից, սեռից, կրոնական և ազգային պատկանելիությունից, նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Պարի միջազգային օրվա առիթով իր շնորհավորական ուղերձում: «Պարարվեստի հարգելի՛ գործիչներ, պարարվեստի սիրահարներ, ամեն տարի ապրիլի 29-ին աշխարհը նշում է Պարի միջազգային օրը: ՅՈւՆԵՍԿՕ-ի միջազգային տոնացույցում այն վաղուց գտել է իր արժանի տեղը՝ համախմբելով պարի սիրահարներին և պարարվեստի գործիչներին: Պարն ուղեկցում է և համոզված եմ՝ շարունակելու է ուղեկցել մարդուն իր ողջ կյանքի ընթացքում՝ արտացոլելով մեր ձգտումները, զգացումները, հույզերն ու ապրումները, ինքնությունն ու ավանդույթները։ Այն հասկանալի է բոլորին՝ անկախ տարիքից, սեռից, կրոնական և ազգային պատկանելիությունից։ Մեզանում ձևավորված բարի ավանդույթի համաձայն՝ յուրաքանչյուր տարի ապրիլի 29-ին Երևանն ապրում և շնչում է պարով: Այս տարի ևս Պարի միջազգային օրը ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ մեր սիրելի մայրաքաղաք Երևանը կվերածվի մի մեծ պարային հարթակի՝ պարային հանդիսություն նվիրելով երևանցիներին և քաղաքի հյուրերին: «Արի՛ պարի» կարգախոսը ժամը 16.00-ին տոնական շուրջպարով Հանրապետության հրապարակում կհամախմբի պարախմբերին և պարի սիրահարներին, իսկ ժամը 18.00-ից այն կտարածվի ողջ քաղաքով՝ եզրափակվելով Ազատության հրապարակում»,-նշել է նա: : Նախարարը հավելել է, որ պարի տոնը կթևածի նաև Հայաստանի Հանրապետության մարզերով, որտեղ ևս կկայանան պարային ֆլեշմոբեր: «Համոզված եմ, որ պարասեր հանրությունը սիրով կմասնակցի այս պարային հրավառությանը և շրջան կազմելով՝ բոլորս միասին կրկին կհիշեցնենք աշխարհին ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված մեր ազգային պարի մասին: Պարարվեստի սիրելի՛ գործիչներ, շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ: Այս տոնը հրաշալի առիթ է՝ մեկ անգամ ևս արժևորելու և հիշելու պարարվեստի երախտավորներին, քննարկելու ոլորտին հուզող հարցերը և կատարված աշխատանքը: Մաղթում եմ ստեղծագործական նոր ներշնչանքներ և լեփ-լեցուն դահլիճներ: ՀՀ կառավարությունը պատրաստ է մշտապես լինել ձեր կողքին` աջակցելով հայկական պարարվեստի զարգացմանն ու միջազգային հարթակներում հայկական պարի ճանաչելիության բարձրացմանը»,- ասվում է ուղերձում: Ապրիլի 29-ին «Արի՛, պարի՛» տոնական նախաձեռնության շրջանակում կանցկացվեն մի շարք միջոցառումներ։ Նախատեսվում են տոնական շուրջպար 7 շրջանով, պարային ֆլեշմոբեր: Մասնակցում են պետական և հանրահայտ պարային խմբեր, ուսումնական հաստատություններ և մարզային համույթներ: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |