«Ուժեղ Հայաստանն» ու «Հայաքվեն» համագործակցության հուշագիր են ստորագրել![]() 30 ապրիլի 2026 - 11:03 AMT PanARMENIAN.Net - «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «Հայաքվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր, հայտնում է «Հայաքվեն»: Հանդիպման ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի ներկայությամբ «Ուժեղ Հայաստան» դաշինքի համակարգող-ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը և «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որով կողմերը հանձն են առել միավորելու իրենց ջանքերը՝ Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների միջոցով հասնելու գործող վարչախմբի հեռացմանը և նոր ազգային իշխանության ձևավորմանը։ Այդ նպատակով «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը և «Հայաքվե» միավորումը համաձայնել են միասին իրականացնել նախընտրական քարոզարշավը՝ ելնելով իրենց քաղաքական ծրագրերի առավելագույն համադրումից, ինչպես նաև՝ համատեղ իրականացնել ընտրական գործընթացի օրինականության վերահսկողությունը։ Հանդիպմանը ներկա էին նաև «Ուժեղ Հայաստան» դաշինքի և «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար կազմի ներկայացուցիչները: Փետրվարին «Հայաքվեն» հուշագիր էր ստորագրել «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հետ ընտրություններին միասնական ճակատով մասնակցելու վերաբերյալ: Սակայն ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ նրանք որոշել են դադարեցնել համագործակցությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |