Երևանը վերահաստատել է հանձնառությունը ՄԱԿ-ի միջուկային զենքի չտարածման պայմանագրին![]() 1 մայիսի 2026 - 12:09 AMT PanARMENIAN.Net - Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի 11-րդ վերանայման համաժողովի ընդհանուր քննարկման ընթացքում Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի պատվիրակությունը վերահաստատել է ՀՀ հաստատակամ հանձնառությունը պայմանագրին՝ շեշտելով զինաթափման նախաձեռնությունները առաջ մղելու և միջուկային բախումների վտանգները նվազեցնելու ուղղությամբ իրական քայլերի կարևորությունը։ Նշվել է նաև, որ պատվիրակությունն ընդգծել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նշանակալի դերը միջուկային անվտանգության հարցերի ոլորտում միջազգային համագործակցության խթանման գործում, հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |