Լեքսմանը ողջունել է Եվրախորհրդարանի «միջկուսակցական ուժեղ բանաձևը» հաջակցություն ՀՀ-ի![]() 1 մայիսի 2026 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Սլովակիայից Եվրախորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Միրիամ Լեքսմանը անդրադարձել է Հայաստանի վերաբերյալ ընդունված բանաձևին։ «Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ընդառաջ խորապես շնորհակալ եմ այսօր Եվրախորհրդարանի լիագումար նիստում ընդունված միջկուսակցական ուժեղ բանաձևի համար՝ հաջակցություն Հայաստանում ժողովրդավարական դիմակայունության»՝ X-ի իր էջում գրել է Միրիամ Լեքսմանը, հայտնում է 1lurer.am-ը: Ավելի վաղ Եվրոպական խորհրդարանը 476 կողմ, 47 դեմ և 48 ձեռնպահ ձայներով ընդունել է Հայաստանի վերաբերյալ բանաձև, որով վերահաստատվել է ԵՄ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանը, խաղաղության գործընթացին և եվրոպական ինտեգրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին։ Փաստաթուղթը աջակցել է 2026 թ. հունիսին Հայաստանում խորհրդարանի ազատ, արդար և խաղաղ ընտրությունների անցկացմանը՝ ընդգծելով, որ քվեարկության արդյունքները պետք է որոշի միայն հայ ժողովուրդը։ Միաժամանակ շեշտվել է ապատեղեկատվության, անօրինական ֆինանսավորման և ընտրակաշառքի դեմ պայքարի անհրաժեշտությունը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |