Մակրոն. Ալիևի հետ կքննարկեմ Բաքվում պահվող հայերի հարցը![]() 4 մայիսի 2026 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Երևանում գտնվող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, պատասխանելով լրագրողի հարցին, ասել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկելու է Բաքվում պահվող հայ գերիների հարցը։ Նա նշել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում ևս մանրամասն անդրադարձ է լինելու այդ թեմային, հայտնում է News.am-ը: «Այս ուղևորությունից անմիջապես հետո ես ևս մեկ քննարկում կունենամ նաև նախագահ Ալիևի հետ։ Դուք գիտեք, որ մենք միշտ փորձում ենք կատարել մեր դերը՝ միջնորդելու և օգնելու համար։ Ես հավատում եմ միջազգային իրավունքի հանդեպ հարգանքին, և ես շատ ուրախ եմ, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում նկատվել է լարվածության նվազում և սկսվել է նոր փուլ։ Կարծում եմ՝ շատ կարևոր է աջակցել խաղաղության և կայունության այս նոր փուլին։ Այնպես որ, պետք է անենք այն ամենը, ինչ կարող ենք՝ իրավիճակը բարելավելու համար»,- նշել է Մակրոնը։ Երևանում մայիսի 4-ին մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որին հաջորդելու է մայիսի 5-ին կայանալիք Հայաստան–Եվրամիություն առաջին գագաթնաժողովը։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մոտ 50 բարձր մակարդակի պատվիրակություններ, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ Երևան է ժամանել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ է այցելել Հայաստան։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |