Փաշինյանը խուսափել է ուղիղ պատասխանել ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին Bloomberg-ի հարցին![]() 5 մայիսի 2026 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Եվրախորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ խուսափել է ուղիղ պատասխանել այն հարցին, թե արդյոք Հայաստանը պաշտոնապես կդիմի ԵԱՏՄ-ից դուրս գալու համար։ Bloomberg պարբերականի լրագրողը հարց է ուղղել Փաշինյանին, թե արդյոք վերընտրվելու դեպքում Հայաստանը պատրա՞ստ է պաշտոնապես դիմել Եվրամիությանն անդամակցության համար և դուրս գալ ԵԱՏՄ-ից, հայտնում է Sputnik Արմենիան: «․․․Հայաստան-Եվրամիության հարաբերությունների տեսակետից ահռելի պոտենցիալ կա, ես համոզված եմ, որ մենք շատ լուրջ, ռազմավարական նշանակության նախագծեր ենք իրականացնելու։ Այսօր առիթ ունեցել ենք այդ նախագծերի հայեցակարգը քննարկել և արձանագրել, որ մենք ունենք ընդհանուր ըմբռնում և պետք է շարժվենք հենց այդ ուղղությամբ»,- ի պատասխան ասել է Փաշինյանը։ Այնուհետև նա սկսել է խոսել Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացի մասին: Ապրիլի 1-ին Մոսկվայում կայացել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները, որի ընթացքում Պուտինն ասել է, որ Երևանը չի կարող միաժամանակ գտնվել ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում: Իր հերթին Փաշինյանը նշել է` Երևանը գիտի, որ ԵԱՏՄ–ում գտնվելն անհամատեղելի է ԵՄ անդամակցության հետ, բայց առայժմ այդ գործընթացները չեն հասել այն կետին, երբ պետք է ընտրություն կատարել: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |