Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ ռազմավարական համագործակցության օրակարգը

Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ ռազմավարական համագործակցության օրակարգը

PanARMENIAN.Net - Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովի շրջանակում մայիսի 5-ին Երևանում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Նրանք քննարկել են ՀՀ–ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հետագա կյանքի կոչման հարցեր։

Կողմերը գոհունակությամբ անդրադարձել են գագաթնաժողովի արդյունքներին և ձեռք բերված պայմանավորվածություններին։

Կալասը Երևանից մեկնել է Ադրբեջան:

 Ուշագրավ
---