Ադրբեջանի տարածքով ՀՀ է ուղարկվել պարարտանյութ և ցորեն![]() 6 մայիսի 2026 - 12:12 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի տարածքով տարանցիկ ճանապարհով ՀՀ է ուղարկվել պարարտանյութ և ցորեն: Բալաջարի կայարանից ուղարկվել է 4 վագոն կամ 271 տոննա պարարտանյութ, ինչպես նաև 4 վագոն կամ 275 տոննա հացահատիկ, գրում է APA-ն: Նշվում է, որ մայիսի 6-ի դրությամբ ՌԴ-ից ՀՀ Ադրբեջանի տարածքով արդեն փոխադրվել է ավելի քան 25,000 տոննա ցորեն, ավելի քան 3000 տոննա պարարտանյութ և 68 տոննա հնդկաձավար: Նշվում է նաև, որ բացի այդ, շարունակվում է նավթամթերքի արտահանումն Ադրբեջանից ՀՀ՝ արտահանվել է ավելի քան 8500 տոննա դիզվառելիք, 979 տոննա ԱԻ-92 տեսակի բենզին և 2955 տոննա ԱԻ-95 տեսակի բենզին: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |