Կալասն ու Ալիևը քննարկել են ԵՄ-Ադրբեջան «հուսալի գործընկերությունը», TRIPP-ն ու խաղաղ գործընթացը

Կալասն ու Ալիևը քննարկել են ԵՄ-Ադրբեջան «հուսալի գործընկերությունը», TRIPP-ն ու խաղաղ գործընթացը

PanARMENIAN.Net - Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը, որը Երևանից հետո այցելել է Բաքու, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է ԵՄ-Ադրբեջան «հուսալի գործընկերությունը», TRIPP-ն ու ՀՀ հետ խաղաղ գործընթացը:

Կալասն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի և Եվրոպական միության խորհրդի նախագահի կողմից Անտոնիու Կոշտայի՝ Ադրբեջան կատարած այցի ընթացքում ընդունված համատեղ հայտարարության կարևորությանը, որտեղ ընդգծվել է Ադրբեջանի և Եվրոպական միության հարաբերությունների ռազմավարական բնույթը, հայտնում է Azertag-ը:

Կալասն ընդգծել է, որ Ադրբեջանը Եվրոպական միության համար կարևոր գործընկեր է։ Ալիևը նշել է, որ վերջերս ադրբեջանական գազի մատակարարումները սկսվել են ևս երկու ԵՄ անդամ երկրներ՝ Գերմանիա և Ավստրիա:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին։

«Նշվել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն ձևավորվել են առևտրատնտեսական կապեր, և այս համատեքստում ընդգծվել է, որ Ադրբեջանը միակողմանիորեն վերացրել է Հայաստան ուղևորվող բեռների տարանցման սահմանափակումները»,-ասվում է հրապարակման մեջ:

Ադրբեջանի նախագահի՝ տեսակապի ձևաչափով մասնակցությունը Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին «գնահատվել է որպես պատմական իրադարձություն»։

Ալիևը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանն՝ ականազերծման ոլորտում Ադրբեջանին ցուցաբերած աջակցության համար, ինչպես նաև նշվել է, որ TRIPP նախագծի մեկնարկը լավ հնարավորություններ կստեղծի տարածաշրջանային կապակցվածության տեսանկյունից։

Ալիևն ու Կալասը քննարկել են նաև Ադրբեջանի և Եվրոպական միության համագործակցության հեռանկարներն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Ալիևը, որը տեսակապով է միացել Երևանում տեղի ունեցած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, մեղադրանքներ է հնչեցրել Եվրախորհրդարանի հասցեին՝ նշելով, որ Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը նույնքան արժեք ունի, որքան ցանկացած այլ երկրի, և երկակի չափանիշներն անթույլատրելի են»:Ըստ Ալիևի՝ Եվրախորհրդարանը «խաղաղ գործընթացին աջակցելու փոխարեն զբաղվում է այն խաթարելով»։

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդների անօրինական պահումը՝ պահանջելով նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։ Այն նաև ընդգծել է, որ կայուն խաղաղությունը պետք է հիմնված լինի Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգանքի վրա։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---