Էլեկտրոնային եղանակով քվեարկությունը մեկնարկում է մայիսի 29-ին․ ԿԸՀ-ն պարզաբանել է ով կարող է քվեարկել![]() 7 մայիսի 2026 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 7-ի ընտրություններում Էլեկտրոնային եղանակով քվեարկությունը մեկնարկում է մայիսի 29-ին․ ԿԸՀ-ն պարզաբանել է ով կարող է քվեարկել: «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ ՀՀ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն իրականացնող ընտրողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ ընտրելու իրավունք ունեցող անդամները, ինչպես նաև երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ ընտրելու իրավունք ունեցող անդամներն արտերկրում էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեն։ «Բացի այս անձանց շրջանակից, այլ էլեկտրոնային քվեարկություն չի իրականացվում։ ԿԸՀ-ն մայիսի 6-ի արտահերթ նիստում, Էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների թվին համապատասխան անհատական ծածկագրեր պարունակող ծրարները փոխանցել է ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին։ Էլեկտրոնային եղանակով քվեարկությունը մեկնարկում է մայիսի 29-ի ժամը 08:00-ից մինչ մայիսի 31-ի ժամը 20:00-ն։ էլեկտրոնային եղանակով քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակը ԿԸՀ ներկայացվում է մինչև հունիսի 1-ի ժամը 12:00-ն»,- նշված է հաղորդագրությունում։ ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |