ԱԽ քարտուղարն ու ֆրանսիացի պաշտոնյան կարևորել են համատեղ հռչակագրի ստորագրումը![]() 7 մայիսի 2026 - 11:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյաննը և Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Վերլուծության, պլանավորման և ռազմավարության կենտրոնի տնօրեն Թղիստան Օղոն Երևանում տեղի ունեցած հանդիպմանն ընդգծել են «Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին» համատեղ հռչակագրի ստորագրման կարևորությունը, ինչպես նաև վստահություն են հայտնել, որ Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները կզարգանան նոր ինտենսիվությամբ՝ ընդգրկելով համագործակցության բոլոր հնարավոր ոլորտները: Կողմերը գոհունակությամբ նշել են, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Հայաստան կատարած պետական այցը շատ բարձր մակարդակով է անցել՝ արտացոլելով երկու երկրների միջև առկա հարաբերությունների ամրությունն ու դարավոր բարեկամությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը և վերահաստատել դրանց շարունակական առաջմղման հանձնառությունը։ Հայաստանը և Ֆրանսիան ստորագրել են ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագիր։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Հռչակագրի ստորագրումը կայացել է Էմանուել Մակրոնի Հայաստան կատարած պետական այցի շրջանակում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |