International Alert-ը նախապատրաստում է չորրորդ հայ-ադրբեջանական համաժողովը

PanARMENIAN.Net - Հունիսի 26-ին Երեւանում տեղի կունենա հերթական հայ-ադրբեջանական խաղաղարար համաժողովի նախապատրաստման հասարակական բանավեճը, որը կանցնի հուլիսի 21-24-ը Մոսկվայում: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել Եվրասիայում International Alert-ի նախագծերի տնօրեն Դեսիսլավա Ռուսանովան, այժմ խորհրդակցություններ են ընթանում ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերի հասարակությունների հետ, իամանալու համար բնակչության եւ մտավորականության կարծիքը այն հարցերի շուրջ, որոնք կարող են քննարկվել համաժողովում: «Մասնավորապես, մոսկովյան համաժողովը նվիրված կլինի հումանիտար հարցերին ու մշակությաին ավանդությներին: Մենք հուսով ենք, որ դա կնպաստի առավել բարենպաստ մթնոլորտի ձեւավորմանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար»,-ասել է Ռուսանովան:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---