Ադրբեջանի տարածքով ՀՀ է ուղարկվել հացահատիկ և ալյումին![]() 7 մայիսի 2026 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով իրականացվել է հերթական տարանցիկ մատակարարումը։ Բալաջարի կայարանից ուղարկվել է 700 տոննա ընդհանուր քաշով հացահատիկ տեղափոխող 10 վագոն, ինչպես նաև 133 տոննա ընդհանուր քաշով ալյումին տեղափոխող 2 վագոն։ Ալյումինի տեղափոխումն իրականացվում է առաջին անգամ, գրում է APA-ն: Նշվել է նաև, որ մինչ օրս Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տարանցիկ ճանապարհով ուղարկվել է ավելի քան 26 հազար տոննա հացահատիկ, ավելի քան 3800 տոննա պարարտանյութ և 68 տոննա հնդկաձավար։ Տարանցիկ փոխադրումներին զուգահեռ շարունակվել է նաև Ադրբեջանից Հայաստան նավթամթերքների արտահանումը։ Մինչ այժմ Ադրբեջանից Հայաստան արտահանվել է ավելի քան 8500 տոննա դիզելային վառելիք, 979 տոննա ԱԻ-92 բենզին և 2955 տոննա ԱԻ-95 բենզին։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |