Պուտինը շնորհավորել է ՀՀ և ԱՊՀ մյուս երկրների ղեկավարներին Մայիսի 9-ի առթիվ![]() 8 մայիսի 2026 - 15:06 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հաղթանակի օրվա նախօրեին շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի և ԱՊՀ մյուս երկրների ղեկավարներին։ ՌԴ նախագահը ուղերձներ է հղել նաև Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի ղեկավարներին, գրում է ՌԻԱ Նովոստին: Նա շնորհավել է նաև Աբխազիայի և Հարավային Օսիայի ղեկավարներին: «Այս օրը մենք երախտագիտության և հարգանքի տուրք ենք մատուցում մեր հայրերին և պապերին, որոնք ուս ուսի տված կռվել են ռազմաճակատում և աշխատել թիկունքում՝ անհաշվելի զոհերի ու զրկանքների գնով մոտեցնելով նացիստական զավթիչների նկատմամբ երկար սպասված հաղթանակը», -ասվում է ուղերձում: Պուտինը շնորհակալություն է հայտնել այդ երկրներում բնակվող վետերաններին և թիկունքի աշխատողներին՝ նրանց սխրանքի համար, մաղթել առողջություն և երկարակեցություն։ Նա նաև կոչ է արել Վրաստանի և Մոլդովայի քաղաքացիներին ապագա սերունդներին փոխանցել ժողովուրդների միջև բարեկամության ավանդույթները և պահպանել ընդհանուր հաղթանակի հիշատակը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք Մայիսի 9-ի շքերթին: Այդ մասին նա ասել է կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում: Նա նշել է, որ այդ մասին նախապես տեղեկացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին իր վերջին այցի ժամանակ: Photo. Ria Novosti Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |