Մարության. Լավ հարաբերություններ ենք հաստատելու ռեգիոնալ երկրների և մեծ խաղացողների հետ![]() 11 մայիսի 2026 - 12:03 AMT PanARMENIAN.Net - Անվտանգության համար պետք է լավ հարաբերություններ հաստատել ռեգիոնալ երկրների և մեծ խաղացողների հետ, հայտարարելէ«Նոր ուժի» վարչապետի թեկնածու Հայկ Մարությունը: «Անվտանգության ոլորտում մեր ամենակարևոր անելիքն է մաքսիմալ լավ հարաբերություններ հաստատել բոլոր մեր գործընկերների հետ, նախ ռեգիոնալ, և իհարկե նաև ավելի մեծ խաղացողների հետ»,-ասել է նամ հայտնում է Factor․am-ը: Նա նշել է, որ մեծ խաղացողների շարքում տեսնում է ԱՄՆ-ին, Եվրամիությանը և Ռուսաստանին։ «Մեծ խաղացողները՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Եվրոմիություն… Դե Ռուսաստանը էլի մեծ խաղացող ա, բայց նաև ռեգիոնալ գործընկերների մեջ ա մտնում»,-ասել է նա։ Մարությանի խոսքով՝ իր քաղաքական ուժը պատրաստվում է խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ։ «Բոլոր ոլորտներում՝ և՛ արդարադատության, և՛ մարդու իրավունքների, մամուլի իրավունքների ոլորտում, բնապահպանության ոլորտում, բոլոր ոլորտներում բավական հետ ենք ընկած ստանդարտներով։ Մենք պետք է մեր ստանդարտները բերենք հավասարեցնենք եվրոպական ստանդարտի, որ կարողանանք ընդհանրապես խոսել էդ ընտանիքին անդամակցելու մասին։ Մինչև էդ խոսակցությունը միակողմանի է»,-նշել է նա։ Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |