ԲՏԱ նախարարությունը կվերանվանվի

ԲՏԱ նախարարությունը կվերանվանվի

PanARMENIAN.Net - Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անվանումը կփոխվի։ Այդ մասին նախագիծը մշակել է հենց նախարարությունը։

Այն կդառնա Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն՝ համահունչ դարձնելով նախարարությանը վերապահված նոր գործառույթին՝ արհեստական բանականության, ամպային հաշվողական ծառայությունների ներդրման և զարգացման քաղաքականության մշակման և իրականացմանը, հայտնում է Factor.am-ը:

Փոփոխությունը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, որի «բարձր տեխնոլոգիաներ» մասի «թվայնացում» բաժնի դրույթները սահմանում են․ «Թվային արդիական միջավայրի ստեղծումը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ այն համարվում է կառավարման, արտադրության, առաջխաղացման արդյունավետ գործիք»:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---