16 տարեկանից նույնականացման քարտ ունենալը կարող է պարտադիր դառնալ![]() 11 մայիսի 2026 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Ներքին գործերի նախարարությունն առաջարկել է 16 տարին լրացած անձանց համար պարտադիր դարձնել նույնականացման քարտ ունենալը։ Այդ մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը։ «Սա կարևոր է այն տեսանկյունից, որ մենք ներպետական գործառնությունների համար ուզում ենք դիտարկել նույնականացման քարտը որպես շրջանառության մեջ գտնվող հիմնական փաստաթուղթ, որը թույլ կտա հանրային ծառայություններից շատ ավելի սահուն կերպով օգտվել»,- ասել է Սարգսյանը,հայտնում է Արմենպրեսը: 6-16 տարեկան անձանց համար նախատեսվում է կամարտահայտության սկզբունքով նույնականացման քարտ ունենալու հնարավորություն, իսկ մինչև 6 տարեկան անձանց համար ծննդյան վկայականն է դիտարկվելու որպես անձը հաստատող փաստաթուղթ: Ներքին գործերի նախարարի խոսքով՝ փաթեթի ընդունումը Հայաստանին մոտեցնելու է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացմանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |