ԿԸՀ-ն պարզաբանել է՝ ինչպես քվեարկել, եթե ընտրության օրը չեք լինելու ձեր հաշվառման հասցեում![]() 11 մայիսի 2026 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Եթե ընտրության օրը քաղաքացին չի գտնվելու իր հաշվառման հասցեում և գտնվելու է այլ համայնքում, ապա մինչև մայիսի 26-ի ժամը 14։00-ն կարող է դիմում ուղարկել լիազոր մարմնին՝ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը, հայտնում է ԿԸՀ-ն «Այդ դիմումները պետք չէ ԿԸՀ-ին ուղարկել, քանի որ մենք չենք կարող սահմանված կարգով այդ դիմումներին ընթացք տալ։ Հերթական անգամ հիշեցնում ենք, որ ընտրողների ցուցակները վարում է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։ Պետք է դիմումի այս ձևը լրացնել և ուղարկել Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն։ Դիմումը կարող եք լրացնել ինչպես թղթային, այնպես էլ՝ էլեկտրոնային եղանակով (հարթակի միջոցով)»,-ասվում է հաղորդագրության մեջ: Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |