Բրյուսելը կաջակցի ՀՀ-ին ԵՄ անդամ դառնալու ձգտումներում![]() 11 մայիսի 2026 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Եվրոպան կաջակցի Հայաստանին ԵՄ անդամ դառնալու նրա ձգտումներում: Այդ մասին հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը՝ մեկնաբանելով Հայաստանի եվրաինտեգրման վերաբերյալ վերջին հայտարարությունները։ «Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, ինչպես նաև ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը ցույց են տվել, թե ինչ ճանապարհով են նրանք (Հայաստանը - խմբ.) ցանկանում գնալ, և Եվրոպան կաջակցի նրանց»,- ասել է նա Բրյուսելում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել էր Հայաստանի՝ Եվրամիության հետ կապված ծրագրերը քննարկել Եվրասիական տնտեսական միության հերթական գագաթնաժողովում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ երկիրը ցանկանում է դառնալ Եվրամիության անդամ, սակայն դրա համար անհրաժեշտ է համապատասխանել եվրոպական չափանիշներին։ Միևնույն ժամանակ, ապրիլի 1-ին Փաշինյանի հետ բանակցությունների ընթացքում Պուտինը նշել էր, որ Եվրամիության և ԵԱՏՄ-ի հետ միաժամանակ մաքսային միությունում գտնվելը, ըստ էության, անհնար է, և դա տնտեսական բնույթի հարց է։ ՌԴ նախագահը նաև հայտարարել էր, որ Հայաստանի քաղաքացիների և Հայաստանի հիմնական տնտեսական գործընկեր Ռուսաստանի նկատմամբ ճիշտ կլինի հանրաքվե անցկացնել Եվրամիության հետ համագործակցության զարգացման հարցով։ Նրա խոսքով՝ այդ դեպքում Ռուսաստանը կկարողանա համապատասխան հետևություններ անել և շարժվել «փափուկ, ինտելիգենտ և փոխշահավետ բաժանման» ճանապարհով։ Երևանում մայիսի 4-ին տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որին հաջորդել է Հայաստան–Եվրամիություն առաջին գագաթնաժողովը։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մոտ 50 բարձր մակարդակի պատվիրակություններ, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Երևան է ժամանել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ է այցելել Հայաստան։ Photo. AP
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |