ՆԳ նախարար․ Ունեցել ենք բիոմետրիկ համակարգ, բայց այն չի աղերսվում կենսաչափականի հետ

ՆԳ նախարար․ Ունեցել ենք բիոմետրիկ համակարգ, բայց այն չի աղերսվում կենսաչափականի հետ

PanARMENIAN.Net - ՀՀ-ն տարիներ շարունակ քաղաքացիներին տրամադրել է անունով, դեկլարատիվ բիոմետրիկ անձնագրեր, որոնք «որևէ ձևով ԻԿԱՕ-ի ստանդարտներին չեն համապատասխանել», հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին:

Նա նշելէ,որ վերջին շրջանում Եվրամիության երկրներ այցելած ՀՀ քաղաքացիները նկատել են, որ ԵՄ-ն խստացրել է կենսաչափական անձնագրերին վերաբերող քաղաքականությունը, և մուտքի գործընթացում շատ քաղաքացիներից սահմանին վերցվում են նաև կենսաչափական տվյալներ, հայտնում է 1lurer.am-ը:

«Սա թույլ է տալու մեզ ավելի սինքրոն աշխատել ԵՄ-ի հետ, անձի ինքնությունն ավելի ճշգրիտ անցկացնել և ԵՄ-ի համար ավելի հուսալի գործընկեր լինել, և մեր քաղաքացիները շատ ավելի արժանապատիվ կերպով կկարողանան ճանապարհորդել»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ Հայաստանը տվյալ ուղղությամբ ունի առաջանցիկ տեմպեր։

Նա վստահեցրել է, որ քաղաքացին, երբ 2026 թվականի աշնանը կշոշափի նույնիսկ վիզուալ տարբերակով նոր կենսաչափական անձնագրերը, կնկատի, որ այն որևէ ձևով չի համադրվում նախկինում իր ունեցած թեկուզ անվանումով հայտնի բիոմետրիկ փաստաթղթի հետ:

2026-ի աշնանից ՀՀ-ում նոր` կարմիր գույնի կենսաչափական անձնագրեր կներդրվեն: Դրանք համապատասխանելու են միջազգային բարձր չափանիշներին և միաժամանակ արտացոլելու են հայկական ինքնությունը: Ըստ այդմ՝ նախ արտացոլված է ՀՀ ուրվագծային քարտեզը, Մեսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենը և առաջին հայատառ նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:

Կապույտ անձնագրերը ուժի մեջ կլինեն մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---