Քաղաքապետարանում քննարկվել են Երևանի և Դելիի հարաբերությունների հեռանկարները![]() 12 մայիսի 2026 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պարտականությունները կատարող Արմեն Փամբուխչյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նիլակշի Սահա Սինհային։ Հայ-հնդկական հարաբերությունների բարձր մակարդակի համատեքստում կարևորվել է 2008 թվականին ստորագրված Երևանի և Դելիի միջև բարեկամության մասին փոխըմբռնման հուշագրի իրականացմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը։ Քաղաքապետի առաջին տեղակալը նշել է, որ ակնկալում է տիկին դեսպանի աջակցությունը երկու քաղաքների միջև կապերի թարմացման հարցում։ Նշվել է նաև, որ Երևանը բաց է տարբեր ոլորտներում օտարերկրյա ներդրումների, ինչպես նաև համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացման համար։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |