Երևանի 2 վարչական շրջանում փոշու մակարդակը գերազանցել է թույլատրելի նորմերը

Երևանի 2 վարչական շրջանում փոշու մակարդակը գերազանցել է թույլատրելի նորմերը

PanARMENIAN.Net - Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ՀՀ մայրաքաղաքում մթնոլորտային օդի որակը մայիսի 5-11-ը։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

-Կենտրոնում՝ մայիսի 5-8-ը և 11-ին,

-Նոր Նորքում՝ մայիսի 5-8-ը,

-Արաբկիրում` չի գերազանցել,

-Շենգավիթում՝ չի գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

-Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ,

-Արաբկիրում՝ մայիսի 5-7-ը,

-Նոր Նորքում` մայիսի 6-ին,

-Շենգավիթում՝ չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---