Դատախազությունը պահանջում է նախկին գլխավոր դատախազ Հովսեփյանի եղբորից բռնագանձել 3 անշարժ գույք և գումար![]() 14 մայիսի 2026 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հերթական հայցադիմումը, որը վերաբերել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը դատարան է ներկայացրել պահանջ, որով Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Գառնիկի Հովսեփյանից (նա նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրն է՝ խմբ․) և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության պահանջվել է բռնագանձել՝ 3 անշարժ գույք, որոնցից 2-ը՝ Երևան քաղաքում, 1-ը՝ Աշտարակ համայնքի Արտաշավան բնակավայրում, 1 տրանսպորտային միջոց, 1 իրավաբանական անձում մասնակցություն, 236 միլիոն 827 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |