Փաշինյան․ Ռուսական 102-րդ ռազմաբազան պետք է գործի Հայաստանի իրավազորության ներքո![]() 14 մայիսի 2026 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Ռուսական 102-րդ ռազմաբազան պետք է գործի Հայաստանի իրավազորության ներքո, հայտարարել է վարչապետ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն Աջափնյակում արտագնա ասուլիսի ժամանակ։ Նա մտավախություն չունի, որ ռուսական 102-րդ ռազմաբազան կարող է իր քաղաքացիներին պաշտպանելու անվան տակ ինչ-որ գործողություններ անել, հայտնում է Panorama.am-ը: «Ո՛չ, մտավախություն չկա․․․Որովհետև անկախ նրանից, թե ինչ օրենքներ են գործում Ռուսաստանում, 102-րդ ռազմաբազան պետք է գործի Հայաստանի օրենսդրության շրջանակում և Հայաստանի իրավազորության ներքո, չի կարող լինել մտավախություն»,- նշել է Փաշինյանը: Մայիսի 13-ին ՌԴ Պետդուման որոշում է ընդունել, որը թույլատրում է զինված ուժերին ներգրավել արտերկրում ռուսաստանցիներին պաշտպանելու համար: Խոսքն օտարերկրյա դատարանների որոշումների մասին է, որոնց լիազորությունները որոշվել են առանց Ռուսաստանի մասնակցության, կամ որոնք գործում են ոչ միջազգային պայմանագրի կամ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշման հիման վրա։ Մայիսի 14-ին հայտնի դարձավ, որ ՀՀ–ն ներառվել է ԱՄՆ-ի հայցերով ՌԴ քաղաքացիների ձերբակալման բարձր ռիսկ ունեցող երկրների ցանկում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |