ՀՀ-ն ժամանակավորապես կպարզեցնի վիզային ռեժիմը COP17-ի մասնակիցների համար![]() 14 մայիսի 2026 - 18:42 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ն ժամանակավորապես կպարզեցնի վիզային ռեժիմը COP17-ի մասնակիցների համար, հայտնում է շրջակա միջավայրի նախարարությունը: ՀՀ կառավարությունը նախատեսել է ժամանակավորապես չեղարկել 2008 թվականից գործող սահմանափակումը, որով մի շարք պետությունների քաղաքացիներ մուտքի վիզա կարող էին ստանալ միայն դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսարանների միջոցով՝ հրավերի առկայության դեպքում։ Որոշման նախագծի համաձայն՝ COP17 համաժողովի շրջանակում որոշակի երկրների ներկայացուցիչներ հնարավորություն կստանան մուտքի վիզա ձևակերպել նաև E-VISA էլեկտրոնային համակարգի միջոցով։ Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի և արտաքին գործերի նախարարությունների, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության կողմից։ Ակնկալվում է, որ փոփոխությունները կդյուրացնեն միջազգային համաժողովի մասնակիցների առանձին խմբերի համար Հայաստանի մուտքի արտոնագրերի ստացման կարգը։ 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP 17) կանցկացվի Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |