Տիգրան Սարգսյանը եւ Միխայիլ Սահակաշվիլին քննարկել են տնտեսական կապերի ամրապնդման հարցերը

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սագսյանը եւ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին քննարկել են Հայաստանի եւ Վրաստանի միջեւ տնտեսական կապերի ամրապնդման հարցերը, հաղորդում է Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջեւ տարբեր բնագավառներում համագործակցության խորացման, զբոսաշրջության, կրթամշակութային կապերին առնչվող հարցեր եւ դրանց զարգացման հեռանկարներ:



Կողմերը նշել են, որ տնտեսական համագործակցության խորացումը, համատեղ նախաձեռնությունների իրականացումը կնպաստեն երկու հարեւան երկրների տնտեսությունների վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների նվազեցմանը:



ՀՀ կառավարության ղեկավարը կարեւորել է Վրաստանի տարածքով անցնող հաղորդակցության ուղիների անխափան աշխատանքը, որը մեր երկրի տնտեսության համար կարեւոր նշանակություն ունի, բեռնափոխադրումների իրականացմանը, մաքսային մարմինների գործունեությանն առնչվող մի շարք հարցեր:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---