2027-ին ՀՀ-ն կհյուրընկալի ռազմական սպորտի համաշխարհային համաժողովը

2027-ին ՀՀ-ն կհյուրընկալի ռազմական սպորտի համաշխարհային համաժողովը

PanARMENIAN.Net - Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գլխավոր ասամբլեայի և կոնգրեսի 2027 թվականի անցկացման իրավունքը տրվել է Հայաստանին՝ երկիրը մեկ շաբաթով կդառնա ռազմական սպորտի համաշխարհային կենտրոն։

ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը մասնակցել է Մոնակոյում անցկացվող Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (ՌՍՄԽ) գլխավոր ասամբլեային և կոնգրեսին։ Ռազմական սպորտի միջազգային խորհուրդը Միջազգային օլիմպիական կոմիտեից հետո համարվում է աշխարհի խոշորագույն բազմամարզական կազմակերպություններից մեկը, որի կազմում ընդգրկված է 142 երկիր։

Կոնգրեսի ընթացքում ՀՀ ԶՈւ ԳՇ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ, գնդապետ Արման Դավթյանը ներկայացրել է զեկույց՝ անդրադառնալով ՌՍՄԽ շրջանակում Հայաստանի զինված ուժերի իրականացրած գործունեությանը, հայտնում է պաշտպանության նախարարությունը:

ՌՍՄԽ նախագահի հետ արդեն ստորագրվել է համապատասխան համաձայնագիրը։

2027 թվականին Հայաստանը կհյուրընկալի աշխարհի 142 երկրների զինված ուժերի սպորտի և ֆիզիկական պատրաստության ղեկավարների գլխավորած պատվիրակություններին։

2019 թվականին Հայաստանում անցկացվել է ՌՍՄԽ Եվրոպական համաժողովը, իսկ 2024 թվականին՝ զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---