Ստամբուլում տեղի է ունենալու «Թուրքիայի եւ Կովկասի էներգաանվտանգությունը» միջազգային համագումարը25 հունիսի 2009 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլում հունիսի 26-27-ը տեղի է ունենալու «Թուրքիայի եւ Կովկասի էներգաանվտանգությունը» թեմայով միջազգային համագումար, որը ֆինանսվորվելու է Նորվեգիայի կառավարության կողմից:Համաձայն հաղորրդագրության, համագումարին մասնակցելու են էներգետիկայի, դիվանագիտության, քաղաքականության ոլորտների մասնագետներ եւ գիտնականներ Թուրքիայից, Ադրբեջանից, Վրաստանից, Հայաստանից, Ռուսաստանից եւ Ղազախստանից: Համագումարի ընթացքում մանրամասն քննարկվելու է Թուրքիայի դերի հարցը Կովկասի էներգետիկ անվտանգության մեջ: Բացի դրանից, հունիսի 26-ին Ստամբուլում տեղի է ունենալու SETA հիմնադրամի կողմից կազմակերպված նիստ, որտեղ քննարկվելու են թուրք-ադրբեջանական հարաբերությունների ոլորտում ներկա իրավիճակը, ինչպես նաեւ Կովկասում խաղաղության եւ անվտանգության հարցերը, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |