Փաստաբան. Մի կնոջ բերման են ենթարկել ՔՊ–ի պաստառին «X» գրելու համար, հետո ազատ արձակել![]() 16 մայիսի 2026 - 11:44 AMT PanARMENIAN.Net - Երևանի մետրոպոլիտենում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաստառի վրա «X» նշան դնելու համար կանադահայ Շողիկ Շահբազյանին բերման են ենթարկել, ապա մի քանի ժամ անց ազատ արձակել։ Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ «Այս ընթացքում տիկին Շողիկն անազատության մեջ էր, հեռախոսն էլ են վերցրել: Նրան ոստիկանություն էին տարել «քարոզչությունը խոչընդոտելու» հոդվածով, քրեական վարույթ է նախաձեռնվել: Նրան հարցաքննել են,հետո ազատ է արձակվել»,- հայտնել է Մելիքյանը։ Փաստաբանի խոսքով՝ իր համար անհասկանալի է, թե ինչու է նախաձեռնվել քրեական վարույթ, եթե տվյալ դեպքում կարող էր խոսքը վարչական իրավախախտման մասին լինել: Ավելի վաղ Մելիքյանը գրել է, որ ժամը 12:10-ին հեռախոսազանգ է ստացել անծանոթ մի տիկնոջից, որը հայտնել է, թե գտնվում է մետրոպոլիտենում, և իրեն ձերբակալում են ՔՊ-ի քարոզչական պաստառի վրա ֆլոմաստերով ինչ-որ բան գրելու համար։ Դրանից հետո կինը դարձել է անհասանելի։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |