Գոռ Մինասյանը երրորդ անգամ դարձել է Ասիայի չեմպիոն![]() 18 մայիսի 2026 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Հնդկաստանում անցկացված ծանրամարտի Ասիայի 2026 թվականի առաջնությունում Բահրեյնի հավաքականը ներկայացնող Գոռ Մինասյանը նվաճել է չեմպիոնի կոչումը։ +110 կգ քաշային կարգում հանդես եկած 31-ամյա ծանրորդը երկամարտում գրանցել է 457 կգ արդյունք և իր մարզական կարիերայում երրորդ անգամ դարձել Ասիայի չեմպիոն, հայտնում է Aysor.am-ը: Մինասյանի հիմնական մրցակիցը եղել է Իրանի ներկայացուցիչ Ալիռեզա Յուսեֆին, որը երկամարտում արձանագրել է 445 կգ արդյունք և արժանացել արծաթե մեդալի։ Իրանցի մարզիկը հրում վարժությունում բարձրացրել է 261 կգ և սահմանել համաշխարհային ռեկորդ, սակայն երկու վարժությունների հանրագումարում զիջել է Մինասյանին։ Լավագույն եռյակը եզրափակել է Հարավային Կորեան ներկայացնող Սոն Յոն Հվանը, որի վերջնական արդյունքը կազմել է 416 կգ։ Հատկանշական է, որ Ասիայի առաջնությունում Մինասյանի գրանցած արդյունքը 6 կգ-ով գերազանցել է այն ցուցանիշը, որով ավելի վաղ հայաստանցի Վարազդատ Լալայանը նվաճել էր Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |