Ռուսաստանը պետք է հարգի Վրաստանի տարածքային ամբողջականությունը25 հունիսի 2009 - 19:20 AMT PanARMENIAN.Net - «Ռուս-վրացական հարաբերությունները վերականգնելու համար Մոսկվան առաջին հերթին պետք է ճանաչի եւ հարգի Վրաստանի տարածքային ամբողջականությունը»,- Երեւանում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: «Իմ նախագահության առաջին օրվանից ես Ռուսաստանին համագործակցության ձեռք եմ մեկնել: Այսօր աշխարհի ոչ մի երկիր չի ճանաչել Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախությունը: Բացի դրանից, եվրոպական անվտանգության նոր մոտեցում մշակելու ռուսական նախաձեռնությունը եւս աջակցություն չի ստացել»,- ասել է նա: Սահակաշվիլու խոսքերով, չնայած Ռուսաստանի հետ բարդ հարաբերություններին, վրացական ղեկավարությունը երկու երկրների ժողովուրդների միջեւ շփումների համար արգելքներ չի ստեղծում: «Քանի դեռ ես Վրաստանի նախագահն եմ, ես թույլ չեմ տա երկու երկրների ժողովուրդների միջեւ ատելության տարածում»,- ասել է Սահակաշվիլին, ավելացնելով, որ Վրաստանին պաշտպանում է միջազգային հանրությունը, ինչի վառ օրինակն է «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնությունը:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |