Փոխվարչապետը կարևորել է Լիտվայի ակտիվ ներգրավվածությունը ՀՀ դիմադրողականության ավելացման ծրագրերում

Փոխվարչապետը կարևորել է Լիտվայի ակտիվ ներգրավվածությունը ՀՀ դիմադրողականության ավելացման ծրագրերում

PanARMENIAN.Net - Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստան ժամանած Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել է Լիտվայի ակտիվ ներգրավվածությունը ՀՀ դիմադրողականության ավելացման ծրագրերում:

Նա ողջունել է մայիսի 19-ին երկու երկրների արտաքին գործերի նախարարների կողմից ստորագրված ռազմավարական գործընկերության վերաբերյալ համատեղ հռչակագիրը:

Բուդրիսի խնդրանքով փոխվարչապետը ներկայացրել է նաև տարածաշրջանային կապակցվածության օրակարգը, ինչպես նաև Հայաստանի կայուն զարգացման և խաղաղության տեսլականը։

ԵՄ աջակցությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումների համատեքստում զրուցակիցները քննարկել են ոլորտային համագործակցության զարգացման հնարավորությունները և պատրաստակամություն հայտնել փոխանակվել իրենց կուտակած փորձով։

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգը:

 Ուշագրավ
---