Քննարկվում է սահմանային անցակետերում e-gate համակարգի ներդրումը, ինչը թույլ կտա կրճատել սպասարկման ժամանակ![]() 20 մայիսի 2026 - 11:27 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 19-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի գլխավորությամբ աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկվել են սահմանային անցակետերում e-gate համակարգի ներդրման հնարավորություններին, տեխնիկական լուծումներին և գործառնական բաղադրիչներին վերաբերող հարցեր։ Քննարկմանը մասնակցել են Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը, Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահ Ներսես Երիցյանը, ինչպես նաև գործընկեր գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Ընդգծվել է, որ e-gate համակարգի կիրառումը հնարավորություն կտա ավտոմատացնել սահմանային վերահսկողության գործընթացը, նվազեցնել քաղաքացիների սպասարկման ժամանակը և կատարելագործել նույնականացման մեխանիզմները։ Նշվել է նաև, որ համակարգի միջոցով հնարավոր կլինի կենսաչափական նույնականացումն իրականացնել ավտոմատ եղանակով։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև համակարգի տեխնիկական սպասարկման և ծրագրային ապահովման հարցերին։ Ընդգծվել է, որ համակարգի արդյունավետ աշխատանքի համար կարևոր նշանակություն ունեն տվյալների մշակման, ռիսկերի գնահատման և կառավարման մեխանիզմների ներդրումը, ինչը հնարավորություն կտա արագացնել սահմանային հսկողության ընթացակարգերը։ Կարևորվել է միջգերատեսչական համագործակցության խորացումն ու սահմանային կառավարման ոլորտում միջազգային փորձի կիրառումը։ Քննարկման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել e-gate համակարգի ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքները։ 2026-ի աշնանից ՀՀ-ում նոր` կարմիր գույնի կենսաչափական անձնագրեր կներդրվեն: Դրանք համապատասխանելու են միջազգային բարձր չափանիշներին և միաժամանակ արտացոլելու են հայկական ինքնությունը: Ըստ այդմ՝ նախ արտացոլված է ՀՀ ուրվագծային քարտեզը, Մեսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենը և առաջին հայատառ նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: Կապույտ անձնագրերը ուժի մեջ կլինեն մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |