Հրազդանում AI ծրագրի երկրորդ փուլի շրջանակում ներդրվելու է $4 մլրդ![]() 20 մայիսի 2026 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Հրազդանում իրականացվող AI նախագծի երկրորդ փուլը հաստատվել է, որի շրջանակում նախատեսվում է 4 միլիարդ դոլարի ներդրում։ Այդ մասին հայտարարել է Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը: «Արդեն տեղյակ եք, որ Հրազդանում կառուցվում է արհեստական բանականության (AI) գործարան՝ 500 միլիոն դոլար ներդրմամբ։ Ուրախությամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ հաստատվել է ծրագրի երկրորդ փուլը, որի շրջանակում ներդրվում է 4 միլիարդ դոլար։ Սա աննախադեպ հնարավորություն է ոչ միայն մեր համայնքի, այլև ամբողջ Հայաստանի համար՝ Հրազդանը տարածաշրջանային տեխնոլոգիական և նորարարական կարևոր կենտրոն դարձնելու ուղղությամբ։ Հատկանշական է, որ այսօր աշխարհում գործում են նմանատիպ ընդամենը 13 AI գործարաններ, և 14-րդը կառուցվում է հենց Հրազդանում»,-նշելէնա: AI գործարանի կառուցման և հետագա գործունեության առանցքային տեխնոլոգիական գործընկերն է NVIDIA ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան համաշխարհային շուկայում գնահատվում է մոտ 4.6 տրիլիոն դոլար։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |