ՀՀ-ն ու Նիդերլանդները քննարկել են պաշտպանական համագործակցության հեռանկարները![]() 21 մայիսի 2026 - 12:46 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը և պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, փոխգնդապետ Աալերտ Խերալդ Հայուբրեխդսը քննարկել են պաշտպանական համագործակցության հեռանկարները: Նախարարի տեղակալը շնորհավորել է պաշտպանության հարցերով կցորդին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա գործունեության ընթացքում։ Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի և Նիդերլանդների միջև պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքին վերաբերող հարցեր, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ու Եվրամիության հետ բազմակողմ ձևաչափով համագործակցությանն առնչվող թեմաներ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |