Մայր աթոռ․ Եպիսկոպոսության աստիճան կշնորհվի 4 վարդապետի![]() 22 մայիսի 2026 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 24-ին՝ Հոգեգալստյան տոնին ՀԱԵ 4 վարդապետի կշնորհվի եպիսկոպոսության աստիճան, հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը: Եպիսկոպոսական ձեռնադրությունը տեղի է ունենալու Մայր տաճարում՝ Սուրբ պատարագին համընթաց, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի ձեռամբ։ Եպիսկոպոսության աստիճան է շնորհվելու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տեր Իսահակ վարդապետ Պողոսյանին, Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանին, Մայր աթոռ սուրբ Էջմիածնի լուսարարապետ հոգեշնորհ տեր Անանիա վարդապետ Ծատուրյանին և Մայր աթոռի քարոզչական կենտրոնի տնօրեն հոգեշնորհ տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանին։ Սուրբ պատարագը սկսվելու է ժամը 10:30-ին։ Փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի գործով դատական ակտը չկատարելու մեղադրանքով, և արգելել է նրա ելքը Հայաստանից: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |