ԱՄՆ մասնագետները ՀՀ համար մոդուլային ռեակտորների 4 տեխնոլոգիա են առանձնացրել![]() 22 մայիսի 2026 - 14:55 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարության «Հիմնարար ենթակառուցվածքներ՝ փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիայի պատասխանատու օգտագործման համար» ծրագրի շրջանակում մայիսի 19-22-ը Հայաստան են այցելել «Սարջենթ և Լունդի» ընկերության փորձագետները՝ շարունակական տեխնիկական խորհրդատվություն տրամադրելու փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիայի վերաբերյալ։ Նրանք ՀՀ պաշտոնյաների հետ ավարտին են հասցրել Հայկական ատոմակայանը նոր առաջադեմ ամերիկյան փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաներով փոխարինելու կենսունակության նախնական տեխնիկատնտեսական գնահատումը, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը: Հայաստանում գործարկման համար առանձնացվել է փոքր մոդուլային ռեակտորների ամերիկյան 4 առավել նպատակահարմար տեխնոլոգիա, տեխնիկական աջակցությունը ներդաշնակեցվել է ԱԷՄԳ-ի լավագույն փորձի հետ: Ուշադրության կենտրոնում են եղել միջուկային անվտանգության, ապահովության ու չտարածման ամենաբարձր ստանդարտները: Դիտարկվել են ՀԱԷԿ-ը շահագործումից հանելուց հետո փոխարինող կարողություններ ձևավորելու տարբերակները: «ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է հայ-ամերիկյան քաղաքացիական միջուկային համագործակցության շարունակական առաջընթացը»,– ասված է դեսպանության հաղորդագրությունում։ Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ փոքր մոդուլային ռեակտորի կառուցման շուրջ բանակցություններ են ընթանում հինգ հնարավոր գործընկերների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հարավային Կորեայի և Ֆրանսիայի հետ։ Փաշինյանը նշել էր, որ Հայաստանը նոր ատոմակայանի կառուցման հարցում փնտրում է առավել շահավետ առաջարկ։ Փետրվարին Երևանում ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի հետ ստորագրվել էր «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ կառավարության և ԱՄՆ-ի կառավարության միջև համագործակցության մասին» համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարությունը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |